ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ավտոմեքենայի  վարձակալության

 

ք.Երևան                                                                                                                                                                            ……………………..2019թ.

……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….
այսուհետ Վարձակալ և «Քառ Վոյաժ» ՍՊԸ հասցե՝ Երևան Կոմիտասի պող. 50/51, ի դեմս տնօրեն Վահե Մկրտչյանի, որը  գործում է  կանոնադրության հիման վրա, այսուհետ Վարձատու, կնքեցին սույն  պայմանագիրը հետևյալի մասին.

1.Պայմանագրի առարկան

Սույն պայմանագրով Վարձատուն վճարի դիմաց Վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանն է հանձնում Ավտոմեքենա (այսուհետ՝ Ավտոմեքենա) առանց նրան կառավարման համար ծառայություններ մատուցելու: Վարձակալի և այն անձանց տվյալները, որոնց Վարձատուն սույն պայմանագրով տվել է Ավտոմեքենայի վարման իրավունք (այսուհետ Վարորդ) բերված են Հավելված 1-ումմ վարձակալության տրամադրվող Ավտոմեքենայի տվյալները ներկայացվում է Հավելված 2-ում, վարձակալության ժամկետներն ու գինը՝ Հավելված 3-ում, լրացուցիչ ծառայությունների պայմանները՝ Հավելված 4-ում, ապահովագրության կանոններն ու հիմնական դրույթները՝ Հավելված 5-ում, որոնք հանդիսանում են սույն պայմանագրի անբաժանելի մասը:

  1. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

Վարձատուի իրավունքներն ու պարտավորությունները
2.1. Վարձատուն պարտավորվում է  Հավելված 3-ում նշված ժամկետներում և պայմաններով Վարձակալին տրամադրել Հավելված 2-ում նշված Ավտոմեքենան: Վարձատուն պարտավորվում է Ավտոմեքենան Վարձակալի տիրապետմանը և օգտագործմանը հանձնել սարքին վիճակում առանց տեխնիկական անսարքությունների:
2.2. Վարձատուն որևէ պատասխանատվություն չի կրում Ավտոմեքենայում կորած կամ անհետացած անձնական իրերի, ինչպես նաև Ավտոմեքենայի ուղևորների առողջական խնդիրների համար:
2.3. Վարձատուն պարտավորվում է վարձակալության ժամկետում իրականացնել Ավտոմեքենայի այնպիսի տեխնիկակաև սպասարկումը, որոնց առաջացումը պայմանավորված չէ Վարձակալի մեղավորությամբ բացառությամբ առաջին աևհրաժեշտությաև սպասարկումից (պահեստային անիվի փոխարինում, դիմապակու մաքրման հեղուկի լիցքավորում, լուսարձակման լամպերի փոխարինում և այլն):
2.4. Վարձատուն պարտավորվում է խելամիտ ժամկետում, անհանգստություն չպատճառելով Վարձակալին վերացնել Ավտոմեքենայի թերությունները կամ տրամադրել նույն խմբում (նույն տեսակի և նույն կարգի) գտնվող մեկ այլ Ավտոմեքենա, եթե վարձակալության ժամկետում Ավտոմեքենան խափանվել է ոչ Վարձակալի մեղքով և նրա հետագա շահագործումը դարձել է վտանգավոր:
2.5. Եթե 2.4. կետում նշվածը ինչ-որ խնդրի պատչառով կատարել հնարավոր չէ ապա վերադարձնել գումարը Վարձակալին մնացած օրերի համար, որի ընթացքում մեքենան չի օգտագործի։
2.6. Վարձատուն պարտավորվում է Ավտոմեքենան Վարձակալին հանձնելիս տալ Ավտոմեքեևայի շահագործմաև համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
2.7. Վարձակալի կողմից սույն պայմանագրի որևէ կետի խախտմաև դեպքում Վարձատուն իրավունք ունի հետ վերցևել Ավտոմեքենան, միակողմանի լուծել պայմանագիրը և չվերադարձնել որևէ գումար նրան պահանջելով պատճառված վնասների լրիվ հատուցում: Պատճառված վնասների մեջ են ներառվում նաև բաց թողնված օգուտը, ինչպես ևաև դատակաև գործընթաց սկսվելու դեպքում փաստաբանին վճարվելիք գումարները: Վարձատուն որևէ պատասխաևատվություև չի կրում Ավտոմեքենայում թողած իրերի կորստի կամ վնասման համար: Ավտոմեքենայում թողած իրերի կորստի կամ վնասման համար պատասխանատվությունը կրում է Վարձակալը:

Վարձակալի/Վարորդի իրավունքներն ու պարտավորությունները
2.8. Վարձակալը Ավտոմեքենան ընդունելու պահից ստանձնում է Ավտոմեքենայի վարձակալության ողջ պատասխանատվությունը: Առանց Վարձատուի թույլտվության Վարձակալն իրավուևք չունի Ավտոմեքենայի վարման իրավունք տալ որևէ այլ անձի:
2.9. Վարձակալն  իրավունք չունի ենթավարձակալության հանձնել Ավտոմեքենան:
2.10. Ավտոմեքենան վարելիս Վարորդը չի կարող գտնվել ալկոհոլի, թմրանյութի, հոգեմետ կամ ինքնազգացողության վրա վնասակար ներգործող դեղերի ազդեցության տակ: Այն ղեպքում, երբ Վարորդը Ավտոմեքենան կվարի  ալկոհոլի, թմրանյութի, հոգեմետ կամ ինքնազգացողության վրա վնասակար ներգործող դեղերի ազդեցության տակ (սույն պայմանագրում “ալկոհոլի ազդեցության տակ” հասկացվում է ալկոհոլի առկայությունը օրգանիզմում սկսած 0.01%-ից), ապա Ավտոմեքենային պատճառված ցանկացած վնասի, այդ թվում նաև ուղևորների, երրորդ անձանց և նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պարտականությունը  կկրի Վարորդը կամ Վարձակալը:
2.11. Վարձակալի կամ վարորդի  կողմից  երրորդ անձանց և նրանց գույքին պատճառված վնասի դեպքում վերջիններս Վարձատուին որևէ պահանջ ներկայացնելու  իրավասություն չունեն և Վարձատուն որևէ պատասխանատվություն չի կարող կրել: Ապահովագրական ընկերությունը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից  բխող պատասխանատվության  պարտադիր ապահովագրության մասին» պայմանագրով, «Ավտոկասկո ապահովագրության պայմանագրով» և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում սուբրոգացիայի իրավունքը կարող է իրացնել բացառապես Վարձակալի կամ Վարորդի նկատմամբ:
2.12. Վարձակալի կամ Վարորդի գործողությունների (անգործության), Ապահովագրության պայմանագրի պայմանների խախտման ղեպքում Վարձատուն որևէ պատասխանատվություն չի կրում և Ապահովագրական ընկերությունը չի կարող Վարձատուից պահանջել ապահովագրական հատուցման գումարի վերադարձ (սուբրոգացիա):
2.13. Ավտոմեքենան շահագործելիս Վարորդը պարտավոր է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Վարորդը պատասխանատու է խախտումների համար նախատեսված տուգանքների վճարման համար: Վարորդը Ավտոմեքենան պետք է կայանի կայանման համար թույլատրվող տարածքներում, կայանելիս փակի Ավտոմեքենայի դռներն ու բեռնախցիկը, միացնի հակաառևանգման համակարգը և Ավտոմեքենայում չթողնի նրա բանալիներն ու փաստաթղթերը: Բանալիներն ու փաստաթղթերը պետք է լինեն Վարորդի մոտ և նրա մշտական հսկողության տակ: Ավտոմեքենայի առևանգման դեպքում Վարձակալը պարտավոր է վերադարձնել Ավտոմեքենայի բանալիների և փաստաթղթերի բնօրինակները:
2.14. Տեխնիկական անսարքություն նկատելիս Վարորդը անմիջապես պարտավոր է այդ մասին տեդեկացնել Վարձատուին: Եթե Ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը կամ նրա բաղկացուցիչ մասերի թերությունը/կորուստը առաջացել է Վարորդի մեղքով, ապա նա ամբողջությամբ պարտավոր է փոխհատուցել ծագած վնասը: Եթե Ավտոմեքենայի շահագործման ընթացքում ոչ Վարորդի մեղքով առաջացել է տեխնիկական անսարքություն կամ թերություն և Ավտոմեքենայի հետագա շահագործումը ղարձել է վտանգավոր, ապա Վարորդն իրավունք ունի պահանջել փոխարինել Ավտոմեքենան նույն խմբում (նույն տեսակի և նույն կարգի) գտնվող այլ Ավտոմեքենայով:
2.15. Վթարի, ինչպես նաև Ավտոմեքենայի (կամ նրա բաղկացուցիչ մասերի) կորստի/գողության դեպքում Վարորդը պարտավոր է անհապաղ այդ մասին տեղյակ պահել Վարձատուին կամ Ապահովագրողին և Ոստիկանությանը (միևնույն ժամանակ վթարի դեպքում ավտոմեքենան տեղաշարժ չանելով), օժանդակել օրենքով սահմանված կարգով արձանագրություններ և տեղեկանքներ կազմելուն, ներկայացնել դրանք Վարձատուին:
2.16. Սույն պայմանագրում նախատեսված կետերի խախտման դեպքում Ավտոմեքենային պատճառված վնասն ամբողջությամբ, այդ թվում նաև բաց թողնված օգուտը հատուցվում է Վարձակալի կողմից:

  1. 3.Ավտոմեքենայի շահագործումը, հանձնումընդունումը

3.1. Ավտոմեքենան թույլատրվում է շահագործել միայն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ավտոմեքենայի վազքը սահմանափակված չէ:
3.2. Ավտոմեքենան Վարձակալին տրամադրվում է պատշաճ վիճակում տեխնիկապես անթերի, մաքուր և վառելիքի որոշակի լիցքավորմամբ: Ավտոմեքենայում առկա են անձրևանոց, քարտեզ, պահեստային անիվ, առաջին անհրաժեշտության գործիքներ, դեղատուփ և կրակմարիչ: Վարձակալը պարտավոր է հետևել Ավտոմեքենայի շահագործման ընդունված կանոններին և Ավտոմեքենան լիցքավորել բարձրորակ վառելիքի տեսակով: Ավտոմեքենայի լիցքավորման վառելիքի տեսակը պետք է համապատասխանի Հավելված 2-ում նշված տեսակին: Այն դեպքում, երբ Ավտոմեքենային վնաս կպատճառվի ոչ բարձրորակ վառելիքի լիքավորման հետևանքով, ապա պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվում է Վարձակալի կողմից:
3.3. Վարձակալը պարտավոր է վերջնաժամկետին պատշաճ վիճակում հետ վերադարձնել Ավտոմեքենան, բոլոր փաստաթղթերը, լրացուցիչ սարքավորումներն ու պարագաները: Ավտոմեքենան, Վարձատուին հետ վերադարձնելիս, պետք է լինի չվնասված, տեխնիկապես անթերի, մաքուր և վառելիքի նույնքան լիցքավորմամբ, որքանով որ հանձնվել է Վարձակալին:
3.4. Ավտոմեքենան մաքուր վիճակում Վարձատուին  չհանձնելու դեպքում Վարձակալից գանձվում է 3 000 դրամ:
3.5. Ամրագրված մեքենայից հրաժարվելու դեպքում նախնական վարձակալության ժամկետից 48 ժամ առաջ տեղեկացնել, Վարձակալը չի վճարում որեւէ տուգանք, և կանխավճարը ամբողջությամբ վերադարձվում է: Հակառակ դեպքում Վարձակալը վճարում է մեկ օրվա վարձակալության տույժ:
3.6. Ավտոմեքենան վառելիքի պակաս լիցքավորմամբ Վարձատուին հանձնելու դեպքում Վարձակալից գանձվում է 500 դրամ լիցքավորման ծառայության վճար վառելիքի յուրաքանչյուր պակաս լիտրի դիմաց:
3.7. Ավտոմեքենայի հանձնման և ընդունման ժամանակ Վարձակալը Վարձատուի մասնագետի հետ զննում է Ավտոմեքենան և կազմում նրա վիճակի վերաբերյալ համապատասխան հանձնման-ընդունման ակտ, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մաս: Ավտոմեքենայի վերաբերյալ ցանկացած թերություն արձանագրվում է հանձնման-ընդունման ակտում: Վարձակալը մինչ Ավտոմեքենան վարձակալության ընդունելը պարտավոր է Ավտոմեքենայի անսարքություններ կամ որևէ այլ թերություններ  հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացնել Վարձատուին և համապատասխան նշում  կատարել հանձնման-ընդունման ակտում: Վարձակալը  Ավտոմեքենայի ընդունման  ժամանակ նշված թերություններից բացի հետագայում  հայտնաբերված որևէ այլ թերության մասին  հայտարարություն անելու իրավունքից զրկվում է:
3.8. Հանձնման-ընդունման ակտը երկկողմանի հաստատմամբ պահպանվում է յուրաքանչյուր կողմի մոտ և հիմք է հանդիսանում Ավտոմեքենայի թերություններն ու  վնասները զննելիս և գնահատելիս, ընդ որում  Վարձակալն ընդունում է, որ Վարձատուն իրավունք ունի որոշել, թե ում մեղքով եբ  առաջացել թերություններն ու  վնասները: Եթե Վարձակալը հրաժարվում է ստորագրել հանձնման-ընդունման ակտը Ավտոմեքենան հետ վերադարձնելիս, ապա Վարձատուն իրավունմք ունի կազմել այն երկու վկաների ներկայությամբ և օգտագործել ըստ անհրաժեշտության:

3.9. Արգելվում է Ավտոմեքենան շահագործելիս տեղափոխել հրավտանգավոր բեռներ, պայթուցիկ նյութեր, մաքսանենգ ապրանքներ և օրենքով արգելված կամ վտանգավոր այլ բեռներ:
3.10. Արգելվում է Ավտոմեքենան օգտագործել մրցույթներում, շահագործել որպես քարշակ, որպես ուսումնական ավտոմեքենա կամ տաքսի ծառայության և բեռնափոխադրման նպատակով:
3.11. Արգելվում է Ավտոմեքենայի ինքնուրույն տեխնիկական վերանորոգումը Վարձակալի կողմից (բացառությամբ առաջին անհրաժեշտության սպասարկումից, պահեստային անիվի փոխարինում, դիմապակու մաքրման հեղուկի լիցքավորում, լուսարձակման լամպերի փոխարինում և այլն) և լրացուցիչ դետալների տեղադրումը:

  1. Վարձակալության ժամկետները, արժեքը և վճարումների կարգը

4.1. Վարձակալության սկգբնաժամկետը, վերջնաժամկետը և պայմանագրի արժեքը ներկայացված են հավելված 3-ում:
4.2.Ավտոմեքենայի վարձակալության գինը ներառում է դրա տեխնիկական սպասարկման ծախսերը, բոլոր պետական հարկերը, կարմիր գծանշումներով ավտոկայանատեղիների տուրքերը Երևան քաղաքում, անսահմանափակ վագքը, ԱՊՊԱ և ԿԱԱԿՈ ապահովագրությունների արժեքները ՀՀ և Լեռնային Ղարաբաղի տարածքներում, ինչպես նաև Ավտոմեքենայի փոխարինումը տեխնիկական սպասարկման ընթացքում:
4.3. Ավտոմեքենայի Վարձակալության գինը չի ներառում վառելիքի, ավտոլվացման, այլ կայանատեղերի վճարները և ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքները:
4.4. Ավտոմեքենան վերջնաժամկետից շուտ հետ վերադարձնելու դեպքում կատարվում է վերահաշվարկ համաձայն փաստացի վարձակալված օրերի և դրան համապատասխան գնացուցակի, ընդ որում՝ անկախ հետ վերադարձման ժամից, այդ օրը և հաջորդ օրը հաշվարկվում են որպես լիարժեք վարձակալված օրեր: Վերահաշվարկի արդյունքում Վարձակալին հետ է վերադարձվում լրացուցիչ գումարն ամբողջությամբ, եթե վերջինս սույն պայմանագրով սահմանված վերջնաժամկետից առնվազն 48 ժամ առաջ այդ մասին տեղյակ է պահել Վարձատուին, հակառակ դեպքում որևէ գումար հետ չի վերադարձվում:
4.5. Վարձակալության ժամկետը երկարաձգելու դեպքում անհրաժեշտ է նախօրոք տեղյակ պահել Վարձատուին և Վարձատուի  կողմից համաձայնություն տալու դեպքում, կնքել համաձայնագիր երկարաձգման վերաբերյալ:
4.6 Ավտոմեքենան նախատեսված ժամկետից ուշ վերադարձնելու դեպքում, Վարձակալը պարտավոր է վճարել.
4.6.1. մինչև 3 ժամ ուշացնելու դեպքում՝ վարձակալության 1 օրվա գնի 25%-ի չափով
4.6.2.  3-6 ժամ ուշացնելու դեպքում վարձակալության 1 օրվա գնի  50%-ի չափով
4.6.3. 6 ժամից ավելի ուշացնելու դեպքում վարձակալության 1 օրվա գնի 100%-ի չափով
4.6.4. Առանց Վարձատուի նախազգուշացման և համաձայնության Ավտոմեքենան նախատեսված ժամկետից ուշ վերադարձնելու դեպքում, անկախ ուշացման պատճառներից, Վարձակալը պարտավոր է վճարել վերոհիշյալ աղյուսակի կրկնակի չափով:
4.7. Ավտոմեքենան վերջնաժամկետից 24 ժամ հետո չվերադարձնելու դեպքում Վարձատուն կարող է դիտել դա որպես առևանգում և հետ վերցնել Ավտոմեքենան ցանկացած վայրից առանց Վարձակալին զգուշացնելու կամ դիմել Ոստիկանություն Ավտոմեքենան բերման ենթարկելու, Վարձակալին պատասխանատվության կանչելու պահանջով: Այդ դեպքում Ավտոմեքենայում թողած իրերի համար Վարձատուն պատասխանատվություն չի կրում:
4.8. Վարձակալը պարտավոր է վճարել լրացուցիչ ծախսերի ու տուգանքների համար, որոնք կհաշվարկվեն Վարձատուի կողմից Ավտոմեքենան հետ ընդունելու պահին՝ սահմանված գնացուցակի համաձայն: Այդ նպատակով Վարձակալը պայմանագիր ստորագրելու պահին պարտավոր է ապահովել Գրավի գումարի առկայություն, որի միջոցով անհրաժեշտության դեպքում ծածկվելու են վերոհիշյալ ծախսերը (դրանք ապահովագրության գումարներով չփոխհատուցվող կամ ապահովագրական պատահար չհամարվող ծախսերն են):
4.9. Գրավի գումարը կարելի է  ապահովել  բանկային քարտով կամ  կանխիկ դրամն ի պահ հանձնելով (այդ մասին նշում է կատարվում Հավելված 3-ում): Բանկային քարտի պարագայում կատարվում է Գրավի գումարի չափով սառեցում քարտից:
4.10. Եթե Վարձակալը Ավտոմեքենան  պատշաճ վիճակում և ճիշտ ժամկետին հանձնում է Վարձատուին, ապա Գրավի գումարն ամբողջությամբ հետ է տրվում նրան: Եթե առաջացել են լրացուցիչ ծախսեր, որոնք չեն գերազանցում Գրավի գումարը, ապա դրանք փոխհատուցվում են Գրավի գումարի հաշվին, իսկ մնացորդը հետ է տրվում Վարձակալին: Եթե լրացուցիչ ծախսերը գերազանցում են Գրավի գումարը, ապա որևէ գումար Վարձակալին հետ չի տրվում և ավելին՝ նրանից գանձվում է նաև լրացուցիչ ծախսերի չփոխհատուցված  մասը:

  1. Ապահովագրությունը և պատասխանատվությունը վնասի դեպքում

5.1. Ավտոմեքենան ապահովագրված է ԱՊՊԱ և ԿԱԱԿՈ պայմաններով: Վարձակալը կրում է ամբողջական պատասխանատվություն ապահովագրական ընկերության նկատմամբ: Սույն պայմանագիրը ստորագրելով Վարձակալը հաստատում է, որ ծանոթացել է և ընդունել է նաև ապահովագրության կանոններն ու դրույթները (Հավելված 5):
5.2. Վարձակալության հանձնված Ավտոմեքենային կամ երրորդ անձանց (նրանց գույքին, առողջությանը, ուղևորներին) պատճառված վնասը Ապահովագրական ընկերության կողմից չհատուցվելու ղեպքում, երբ ապահովագրական հատուցման տրամադրման մերժումը պայմանավորված է Վարձակալի գործողություններով (անգործությամբ), այդ թվում ապահովագրության կանոնների խախտման կամ այնպիսի գործողությունների դեպքում, երբ պատճառված վնասը չի դիտարկվել ապահովագրական, ապա Ավտոմեքենային, երրորղ անձանց (նրանց գույքին, առողջությանը) պատճառված վնասը ենթակա է հատուցման Վարձակալի կողմից:
5.3. ԱՊՊԱ-ն ապահովագրում է այն վնասները, որոնք առաջացել են տրանսպորտային միջոցի օգտագործումից մյուս տուժող կողմին (երրորդ անձանց), պատճառված վնասներից և տուժողի գույքին պատճառված վնասներ: Երրորդ անձանց վնասները փոխհատուցվում են հետևյալ կերպ,
5.3.1. Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում անձնական վնասներ, տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ/եկամուտներ, ինչպես նաև տուժողի մահ՝ մեկ ապահովագրական պատահարի համար 3,000.000 ՀՀ դրամ;
5.3.2. Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում տուժողի գույքին պատճառված վնասներ՝ առավելագույնը 1.800.000 ՀՀ դրամ,
5.3.3. Եթե երրորղ անձի վնասն ավելին է նշվածից, ապա Վարձակալը պարտավոր է  փոխհատուցել վնասի լրացուցիչ մասը:
5.4. Ապահովագրական ընկերության կողմից երրորդ անձանց պատճառված վնասներն ամբողջովին չհատուցելու կամ ընդհանրապես չհատուցելու ղեպքում վնասների հատուցման պարտականություն կրում է բացառապես Վարձակալը: Վարձատուն Ավտոմեքենայի վարձակալության հանձնված ամբողջ ժամանակահատվածի համար Վարձակալի կողմից երրորդ անձանց պատճառված վնասների համար որևէ պատասխանատվություն չի կրում:
5.5. ԿԱՍԿՈ-ն ապահովագրում է Ավտոմեքենայի և Վարորդի անձնական վնասների փոխհատուցումը ճանապարհատրանսպորտային պատահարների, հրդեհի, առևանգման և մյուս ապահովագրական պատահարների դեպքում հետևյալ կերպ.
5.5.1. Ավտոմեքենայի վնասներն ամբողջությամբ՝ համաձայն ապահովագրության պայմանների, բացառությամբ չփոխհատուցվող գումարը:
5.6. Վարձակալը պահպանելով սույն պայմանագրի կետերը էապես սահմանափակում է իր ֆինանսական պատասխանատվությունը, եթե դրանց մասին ժամանակին տեղյակ է պահել Վարձատուին (անհրաժեշտության դեպքում նաև Ոստիկանությանը):
5.7. Ցանկացած պատահարի, կորստի կամ վնասի դեպքում Վարձակալը պետք է ներկայացնի օրենքով սահմանված կարգով իրավասու մարմնի կողմից կազմված արձանագրություն, ինչպես նաև պատահարի մասնակից մյուս կողմերի կամ վկաների մասին բավարար տվյալներ:
5.8. Եթե Վարձակալը պահպանել է ճանապարհային երթևեկության կանոնները, սույն պայմանագրի (այդ թվում ապահովագրության) դրույթները, ապա ապահովագրական պատահարի դեպքում նրա պատասխանատվությունը Ավտոմեքենայի և նրա ուղևորների նկատմամբ սահմանափակվում է գրավի գումարով, ընդ որում.
5.8.1. Եթե ապահովագրական  պատահարի մեղավոր կողմը Վարձակալն է (կամ մեղավոր կողմը բացակայում է), ապա Վարձակալը փոխհատուցում է առավելագույնը գրավի գումարի չափով:
5.8.2. Եթե ապահովագրական  պատահարը Վարձակալի մեղքով չէ, և մեղավոր կողմը առկա է, ապա գրավի գումարն ամբողջությամբ հետ է վերադարձվում նրան:
5.8.3. Ավտոմեքենայի բաղկացուցիչ մասերի կորստի, վնասվածքի առևանգման կամ հրդեհման դեպքերում Վարձակալը փոխհատուցում է առավելագույնը գրավի գումարի չափով:
5.9. Եթե Վարձակալը չի պահպանել ճանապարհային երևեկության կանոնները, կամ սույն պայմանագրի (այդ թվում  ապահովագրության) որևէ դրույթ, ապա նա կրում է տեղի ունեցած պատահարի (վնաս, կորուստ, առևանգում, հրդեհ և այլն) ողջ պատասխանատվությունը և պարտավոր է փոխհատուցել թե Ավտոմեքենայի և նրա ուղևորների, թե Վարձատուի և թե երրորդ անձանց գույքային և անձնական վնասներն ու կորուստները:

  1. Այլ պայմաններ

6.1. Կողմերից յուրաքանչյուրը սույն պայմանագրով ստանձևած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մյուս կողմը կարող է միակողմանի լուծել այն՝ այդ մասին գրավոր տեդեկացնելով մյուս կողմին: Ընդ որում սույն կետում նշված դեպքում պայմանագրի գործողությունը կհամարվի դադարած այդ մասին պահանջը ներկայացնելու պահից:
6.2. Անհաղթահարելի ուժի ագդեցության (ֆորս մաժոր) Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունները հնարավոր չի եղել կատարել պատշաճ որակով և նախատեսված ժամկետում անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցում և այլն), որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո:
6.3. Սույն պայմանագրից ծագող վեճերը լուծվում են փոխաղարձ համաձայնությամբ, չնախատեսված դրույթները     կարգավորվում են ՀՀ  օրենսդրությամբ:
6.4. Պայմանագիրը կազմված է 2 օրինակից՝ մեկական օրինակ յուրաքանչյուր կողմին հայերեն և ռուսերեն, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, ընդ որում հայերենը աոաջնային է:

Վարձատու/Арендодатель
«Քառ Վոյաժ» ՍՊԸ
ООО «Кар Вояж»
Հասցե՝ ՀՀ, 0012, Երևան, Կոմիտասի 50/51/
Адрес: РА, 0012, Ереван, Комитаса 50/51
Հեռ./Тел.: (+374 91) 56-04-34, (+374 55) 73-59-09 (24 ժամ/часа)
Տնօրեն/Директор
Վահե Մկրտչյան
Ваге Мкртчян

Կ.Տ./М.П.   ___________________________________

ՀԱՎԵԼՎԱԾ 5

ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Ապահովագրական պատահար է համարվում տվյալ Սվւրոմեքենայի օգտագործման հետևանքով տուժող անձին (անձանց) հետևյալ վնասների պատճառումը.
– անձնական վնասներ, որոնք ներառում են տուժողի առողջությանը պատճառված վնասները և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտները), ինչպես նաև տուժողի մահը,
– գույքին պատճառված վնասներ, որոնք ներառում են տուժողի ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը, տուժողին պատկանող այլ գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը՝ բացառությամբ վնաս պատճառող ավտոտրանսպորտային միջոցին կամ դրա կցորդին (կիսակցորդին) կցված կամ դրանց մեջ (վրա) գտնվող և տուժողին սեփականության իրավունքով պատկանող գույքը:

Սահմանված վնասներից բացառություն են կազմում՝
– անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները,
– ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները,
– վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ պատճառված վնասները, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ,
– տուժողի դիտավորության հետևանքով տվյալ տուժողին պատճառված վնասները,
– պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին պատճառված վնասները,
– արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին պատճառված վնասները,
– բեռների փոխադրման պայմանագրով փոխադրվող բեռներին պատճառված վնասները,
– օրենքով նախատեսված այլ վնասներ:

Վարձակալը  ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում պարտավոր է անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում) այդ մասին հայտնել Ապահովագրողին՝ զանգահարելով ԱՊՊԱ կտրոնի վրա նշված հեռախոսահամարով (հեռախոսահամարներից  որևէ մեկով), որոնց շուրջօրյա հասանելիությունը (ներառյալ ոչ աշխատանքային օրերին) և հեռախոսազրույցի ձայնագրումը Ապահովագրողը պարտավորվում է ապահովել: Նշված պահանջից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ Վարձակալը պատահարի հետևանքով հայտնվել են անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում, որն անհնարին է դարձնում Ապահովագրողին անհապաղ ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելը: Վարձակալը կրում է Ապահովագրողին ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու անհնարինության (անտեղյակության) ապացուցման պարտականությունը:

Վարձակալը պարտավոր է նաև՝

ա) ողջամիտ և մատչելի միջոցներ ձեռնարկել պատահարի հետևանքով հնարավոր վնասները նվազեցնելու համար:
բ) չլքել ապահովագրական պատահարի վայրը և չտեղաշարժել ավտոտրանսպորտային միջոցը կամ ապահովագրական պատահարի հետ կապ ունեցող առարկաները մինչև Ապահովագրողի ներկայացուցչի, իսկ Ապահովագրողի ներկայացուցչի պահանջով՝ նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմինների աշխատակիցների ժամանումը և ապահովագրական պատահարի փաստով բոլոր անհրաժեշտ տեղեկատվության արձանագրումը բացառությամբ այն դեպքերի, երբ՝
-տեղաշարժերը պայմանավորված են եղել մարդկանց անվտանգությունը ապահովելու և (կամ) օրենքի պահանջները կատարելու նկատառումներով,
-տեղաշարժերը պայմանավորված են եղել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմինների աշխատակիցների ցուցումներով
գ) համապատասխան պահանջի առկայության դեպքում ներկա գտնվել և (կամ) մասնակցել պատահարի գրանցման և քննության պետական մարմինների և Ապահովագրողի՝ իրեն վերաբերող գործընթացներին,
դ) Ապահովագրողի պահանջով տրամադրել ապահովագրական պատահարի պահին վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վարորդի վարորդական իրավունքի վկայականը և տվյալ ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունն անցած լինելու փաստը հավաստող փաստաթղթեր,
ե) Ապահովագրողի պահանջով ապահովագրական պատահարից անմիջապես հետո անցնել ալկոհոլի կամ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի վերաբերյալ քննություն,
զ) ապահովագրական պատահարից հետո Ապահովագրողի ներկայացուցչին և (կամ) փորձագետին տրամադրել համապատասխան ավտոտրանսպորտային միջոցի զննում անցկացնելու հնարավորություն,
է) առանց Ապահովագրողի համապատասխան փորձաքննության արդյունքների կամ համաձայնության չընդունել մեղավորությունը և (կամ) չստանձնել պարտավորություններ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ պատահարի հետ կապված հարուցվել է քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ: